Կահիրեում պատահարին հաջորդած պայթյունի հետևանքով 17 մարդ է մահացել
Եգիպտոսի մայարքաղաք Կահիրեում մեքենան մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել մեքենաներին։ Պատահարին հաջորդել է ուժեղ պայթյուն, ինչի հետևանքով մահացել է 17, վիրավորվել 32 մարդ։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման տվյալներ է հրապարակել արաբական պետության առողջապահության նախարար Խալյա Զեյդը։
Պայթունից տուժել է վթարի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորթյան վրա գտնվող քաղցկեղի ազգային ինստիտուտի ֆասադը։ Առողջապահական հաստատությունից մի քանի տասնյակ հիվանդներ տարհանվել են։
Եգիպտոսի ուժային կառույցներն իրականացնում են քննություն՝ պարզելու տեղի ունեցածի պատճառները։ Նախնական տվյալով, պայթյունի պատճառ է եղել թթվածնով լի բալոնը, որը գտնվել է հիվանդանոցի տարածքում։