Ջերմաստիճանը կնվազի
Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով։ Նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +32․․․+33 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է։
ԱԻ նախարարությունից նաև հայտնում են, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևանում օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։