Համահայկական ամառային խաղերի միջոցառումների տեխնիկական ապահովման մասին
«Ղարաբաղ Տելեկոմ» -ի գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանն հայտարարել է, որ՝ լինելով 7-րդ համահայկական ամառային խաղերի հովանավոր, ձեռնարկվեցին մի շարք միջոցառումներ հանրությանը պատշաճ որակի կապով ապահովման ուղղությամբ:
Ընկերությունից հայտնում են, որ, խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին: Այս կապակցությամբ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Իր հերթին Ղարաբաղ Տելեկոմը կապահովի օպտիկամանրաթելային կապ՝ վարչապետի խոսքը աշխարհին ուղիղ եթերով հասցնելու համար:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այս միջոցառման տեխնիկական ապահովման իր հանձնառությանը: Ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հրամանով Ստեփանակերտի մարզադաշտի ողջ տարածքն սփռվեց անսահմանափակ համացանցի ծառայությամբ: Բոլոր ներկաները կարող են օգտվել Viber, WhatsApp, Instagram, Skype և այլ սոցցանցերից անվճար:
Բացի դրանից, մամուլի կենտրոնում աշխատող ԶԼՄ-ների աշխատանքը հավուր պատշաճի կազմակերպելու համար տրամադրվել են առանձնացված կապուղիներ, որոնք կապահովեն լայնաշերտ համացանցով: Պարոն Օդաբաշյանի կարծիքով, Ընկերության ջանքերի շնորհիվ մամուլի ներկայացուցիչները կաշխատեն նույնպիսի հարմարավետությամբ, ինչպես համաշխարհային բարձր մակարդակի ֆորումներում:
«Բոլորիս` մասնակիցներին, հյուրերին, մամուլին և սպասարկող անձնակազմին հաջող երթ եմ մաղթում այս հիրավի հզոր ու լայնամասշտաբ միջոցառման պատշաճ անցկացման ճանապարհին», - ընդգծել է Կարեկին Օդաբաշյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համահայկական հանրահավաք Արցախում՝ Ամառային 7-րդ խաղերին ընդառաջ
- Արցախի ԱԱԾ-ն Համահայկական 7-րդ ամառային խաղերին ուժեղացված ծառայություն կիրականացնի
- Համահայկական ամառային խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից
- «Ժամանակ». Համահայկական խաղերի բացման արարողությանը չի մասնակցի նաև Իրանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին