Փայլանը հայտնի հայ ցեղասպանագետ Վահագն Դադրյանի մահվան կապակցությամբ գրառում է արել
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել հայտնի հայ ցեղասպանագետ, պատմաբան Վահագն Դադրյանի մահվան կապակցությամբ։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա մասնավորապես գրել է․
«Ստամբուլում ծնված ակադեմիկոս Վահագն Դարդյանը, ով հայտնի էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատանքներով, վախճանվել է։ Թուրքիայում հրատարակված նրա գրքերը կարևոր դեր խաղացին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Թող նրա հոգին լուսավորվի»։
Հայտնի ցեղասպանագետ, պատմաբան Վահագն Դադրյանը ծնվել էր 1926թ. մայիսի 26-ին Ստամբուլում: Ավարտել էր Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։
Անվանի պրոֆեսորը երկար տարիների իր նվիրված գիտական գործունեությամբ ու վաստակով գիտնականների մի քանի սերունդների համար դարձել էր կենդանի լեգենդ:
Վահագն Դադրյանն իր կատարած գիտահետազոտական ուսումնասիրությունների շնորհիվ նոր հուն բացեց Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար, մեծապես նպաստեց ցեղասպանության պատմական իրողության գիտական համապարփակ ներկայացմանը, ինչն իր անգնահատելի ու կարևոր նշանակությունն է ունեցել այդ փաստի միջազգային ճանաչման և դատապարտման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան