Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.7%
Վիճակագրական կոմիտեն հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. հուլիսը 2018թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.9% գնանկում:
Ըստ աղբյուրի՝ 2019թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.27%, (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% նվազում):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.2-1.7%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր, Վաղարշապատ և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 1.9%-ով: