Քաղաքական 14:58 06/08/2019

ՀՀ ԱՆ, շիտակ գնա ստամբուլյան

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Մինչ հայաստանյան հանրությունը ամեն կերպ արտահայտում է իր բողոքը ստամբուլյան կոնվենցիայի դեմ, ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է մի ամբողջ հանրության հասկացնել, որ անհասկացող են։

Գեղեցիկ վերնագրելով իր՝ հանրության կոչերին, ցանկություններին, պահանաջներին անտարբերությունը, ՀՀ ԱՆ-ն «բացատրում» է, որ, բացի իշխանականներից, մյուսները «թյուրընկալման» մեջ են։

Սա արդեն իսկ զարմանալի, թեպետ... գուցե և արդեն ոչ զարմանալի փաստ է։ Մնում է, ասենք, Երևանի քաղաքապետն էլ քաղաքացիների բողոքներին, որ քաղաքը աղբի ու գարշահոտության մեջ է, ասի՝ «թյուրընկալում է»։

...
ՀՀ ԱՆ հայտարարության մեջ ասվում է, որ «Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնառությամբ, որը միտված է պաշտպանել կանանց բռնությունից և կանխարգելել, վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանիքում բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը», ու չի ուզում հասկանալ հասկանալ պարզագույն հարցադրումը՝ որ չվավերացնեք, չե՞ք կարողանալու պայքարել բռնության դեմ:

Մի՞թե արդարադատության նախարարության ողջ իգական սեռի պաշտոնյաները տանը ենթարկվում են բռնության, անհավասար պայմաններում են իրենց տղամարդկանց հետ, ընտանիքում պարտավորված են կանգնել գազօջախի մոտ,... ու դրա համար փաստն աչքի առաջ չեն կարողանում այլ բաներ հասկանալ։ Ու առողջապահության նախարարությունում էլ՝ ինչ-որ հայկական դժնդակ ավանդույթներով են խեղճացած, որոնք այնպես խիզախորեն ուզում է կոտրել առողջապահության նախարարը։
Ու նկատեք՝ պարզվում է նոր կառավարությունը պարտավորված է զգում շարունակել ՀՀԿ-ի գործը. «.. Հակառակ դեպքում ստացվում է, որ եթե հայտարարվում է, որ երկիրը ստորագրել է կոնվենցիան՝ չվավերացնելու նպատակով, առնվազն շիտակության և անկեղծության խնդիր կա թե միջազգային հանրության և թե հայ հասարակության նկատմամբ»։

Ինչպիսի շիտակություն...
Ու նույնքան բութ շիտակությամբ շարունակում է.«Ավելին, կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը հանդիսանում է պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով»։

Ու էլի նույն հարցը՝ այսինքն, եթե Եվրոպան ձեզ չպարտադրի, դուք, որպես անկախ ու ինքնիշխան պետության իշխանություն, չեք կարող ինքնակազմակերպվել և հավասարությո՞ւն ապահովել։ Կամ գոնե՝ քայլել այդ ուղղությա՞մբ։

Ու վերջում ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վերջին խաղաթուղթն են դնում սեղանին. «Կոնվենցիայի վավերացման հարցը բազմիցս բարձրացվել է մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությամբ զբաղվող կոնվենցիոն մարմինների՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցներում: Մասնավորապես, կարելի է հղում անել ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի 2018թ. և 2015թ., Համընդհանուր պարբերական դիտարկման 2015թ., Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ., Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոմիտեի 2016., ՄԱԿ-ի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցողի 2016թ., ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այլ զեկույցները»:

Այսինքն՝ այնուամենայնիվ երեխաների վաճառք ու երեխաների մարմնավաճառություն, հա՞։

...

Այն, որ նույնիսկ արդարադատության նախարարությունում չեն հասկանում ոչ միայն թե ինչ ասել է ՀՀ Սահմանադրություն, այլև՝ ով են կինն ու տղամարդը, պարզ երևում է հաղորդագրության ձևակերպումից՝ կանանց ու տղամարդկանց հավասարություն։

Ոչ թե հավասարություն, այլ՝ ԻՐԱՎԱհավասարություն։ Այդպես եք մտածում, որ խեղճ տղամարդկանց «հավասարեցնում» եք կանանց՝ սարքելով տրանսգենդեր։

Չէ, հարգելի ընթերցողներ, դուք միայն մտածեք, թե էլ ինչպես կարելի է տղամարդկանց ու կանանց հավասարեցնել իրար, ու գուցե գաղջը, որ ՀՀ ԱՆ-ում պարզագույն իրավական տերմիները չեն հասկանում, բայց ուզում են խաբած լինել հանրությանը, այնքան էլ խոցելի ու ծանոթ չթվա։

Ու կարևորը՝ փաստորեն ՀՀ ԱՆ-ն ասում է, որ անկախ ամեն ինչից, վավերացնելու են այդ անսեռ կոնվենցիան։

Զուտ շիտակությունից ելնելով, ոչ մի այլ շահ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
«Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք տարբեր խմբեր հավաքված, որոնք սոցիալական արդարություն են պահանջում»,-իր խոսքում նշեց...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վայելեք Երևանի կարմիրգրքյան մաքուր օդը
Երևանում առատ տեղումներն այնուամենայնիվ մի դրական արդյունք ունեն։ Տարիներ շարունակ փոշով լեցուն, աղտոտված օդը շնչած մայրաքաղաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
11:23
«Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ կան. Դատախազ
2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է...
Աղբյուր` Panorama.am
11:07
Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին հրապարակմանը
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին...
Աղբյուր` Panorama.am
10:37
Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված. Հայտարարություն
Գյումրիի նախկին քաղաքապետ. Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած Վարդան Ղուկասյանի գրասենյակը հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
10:25
Անահիտ Ավանեսյանը մոլորեցնում է բնակչությանը. Անուշ Պողոսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ այս  օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}