Այս ամենն անտեսելը կարող է ճակատագրական լինել․ Ստեփանակերտը արձագանքում է վարչապետի հայտարարությանը. 1in.am
Միացումը բոլորիս համար թանկ գաղափար է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Միացում կոչը անհրաժեշտ է դիտարկել հոգևոր միասնության, ազգային միասնության հարթությունում: Այո մենք միասնական հայրենիք ենք, և դրա մասին պաշտոնական Ստեփանակերտը միշտ խոսել է: Մեր նպատակներին հասնելու համար մենք պետք է լինենք միասնական: Բոլորս ուզում ենք, որ մի օր Արցախը դառնա Հայաստանի մարզ, բայց դրան հասնելու ձև կա: Սա կենաց չէ: Այս ամենը անտեսելը կարող է ճակատագրական լինել»,-նկատել է Բաբայանը:
Հարցին, վարչապետի դիտարկումները պաշտոնական Ստեփանակերտի համար ընդունելի՞ են, Բաբայանն ասել է․ «Կարգավորման վերաբերյալ վարչապետը հնչեցրել է մի շարք կարևոր դրույթներ»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
- Կարեն Բեքարյան. Իշխող քաղաքական թիմը կամ վարչապետը միայնակ ստանձնեց այդ պատասխանատվությունը
- Նիկոլ Փաշինյան. Արցախը Հայաստան է և վերջ
- Համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա