Մոսկվայի դատախազությունը պահանջել է ծնողական իրավունքից զրկել երեխային հանրահավաքի տարած զույգին
Մոսկվայի դատախազությունը պահանջում է ծնողական իրավունքներից զրկել մի զույգի, որը հուլիսի 27-ին կայացած հանրահավաքին տարել է իրենց փոքրիկ երեխային։
Դատախազության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, ծնողները մեկ տարեկան երեխային տարել են հանրահավաք, նրան հանձնել են երրորդ անձի, ինչը նրա կյանքի ու անվտանգության համար վտանգ է ներկայացնում, նաև առաջացրել է ֆիզիկական ու բարոյական վնաս։
«Այսպիսով զույգը, շահագործելով երեխային, չարաշահել է ծնողական իրավունքները վնաս պատճառելով որդու շահերին»,-ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ։
Դատախազությունն արդեն դիմել է դատարան։ Մինչ այդ իրավապահ մարմինը պարզել է, որ հանրահավաքին մասնակցող հայրն ընտրելու իրավունք չունի, քանի որ Մոսկվայում ժամանակավոր է գրանցված։
Չարտոնված ակցիաներին երեխաների հետ այլ ծնողների մասնակցության դեպքերով քննություն է իրականացվում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա