Սիրիայում հայ մասնագետները մոտ 2 ամսում ականազերծել են 28063 քմ տարածք
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 28063 քմ տարածք:
Մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 638 հիվանդ, մանկաբույժը զննել է 267 երեխայի, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 65 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 280 հիվանդի։
Ընդհանուր առմամբ 1625 քաղաքացի բժշկական աջակցություն է ստացել։
Հերթական լուրը Սիրիայից հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան