Օբաման և Քլինթոնը կոչ են արել ԱՄՆ-ում խստացնել զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը
ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը երկու նահանգներում տեղի ունեցած զանգվածային սպանություններից հետո կոչ են արել խստացնել երկրում հրազենի վերահսկողության մասին օրենքը։ Նախկին նախագահները իրենց հայտարարությունները հրապարակել են Twitter-ում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Քանի՞ մարդ պետք է զոհվի՝ մինչև վերականգնենք հարձակողական զենքի արգելքը», -ասել է Քլինթոնը: Նա նաև ասել է, որ պետք է հաստատել տվյալների համընդհանուր ստուգումը, այսինքն՝ այն մարդկանց, որոնք ցանկանում են հրազեն գնել ԱՄՆ-ում:
Նախկին նախագահը նաև ասել է, որ 1994 թվականին նման միջոցառումներն են իրականացրել, որի արդյունքում նվազել է հանրային վայրերում հրաձգության հետևանքով զոհված մարդկանց թիվը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին
- Թրամփն ԱՄՆ-ում զանգվածային հրաձգությունների պատճառ է համարել հոգեկան հիվանդությունները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան