Սահմանվել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության նոր ժամկետներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են: ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները`
ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ,
բ) վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ,
գ) վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ,
դ) վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ,
ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ,
զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ:
է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ,
ը) վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:
• Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00).
• Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):
Հարցերի դեպքում զանգահարել հետևհալ հեռախոսահամարներով` +374 10 58-13-91 (սփյուռքահայերի համար), +374 10 56-23-64, (օտարերկրյա քաղաքացիների համար):