Ըստ վիճկոմիտեի՝ կաթնամթերքի, մսամթերքի, ձվի գները նվազել են
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5.1% գնաճ, իսկ 2019թ. հունիսի համեմատ՝ 0.9% գնանկում: Այս թվերը ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն:
Ըստ վիճակագրության ՝ մսամթերքի գներն էլ 2018թ. հուլիսի համեմատ աճել են 3.0% -ով, իսկ 2019թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում: Իսկ ձկան և ծովամթերքի գները 2019թ. հուլիսին հունիսի համեմատ նվազել են 0.2%-ով, հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի գները՝ 0.1%-ով:
Ձվի գինն էլ 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ աճել է 38.9%-ով, իսկ 2019թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.7% գնանկում:
Տվյալների համաձայն, 2019թ. հուլիսին հունիսի համեմատ ձկան և ծովամթերքի գները նվազել են 0.2%-ով, հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի գները՝ 0.1%-ով: Միաժամանակ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի՝ 0.2% և ծխախոտային արտադրատեսակների 1.1% գնաճ:
Յուղեր և ճարպեր ապրանքախմբում էլ 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.3%, իսկ 2019թ. հունիսի համեմատ՝ 1.2% գնանկում:
Վիճակագրության համաձայն, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.9%, իսկ 2019թ. հունիսի համեմատ՝ 1.0% գնանկում:
Նշվում է նաև, որ հանրապետությունում մեկ ամսում գրանցվել է ալկոհոլային խմիչքի՝ 0.2% և ծխախոտային արտադրատեսակների 1.1% գնաճ: