Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն իրենց հուզող հարցեր, պատրաստ եմ պատասխանել դրանց. ԱԱԾ տնօրեն
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ է անում իր հետ քննարկում կազմակերպել։
«Բաց ֆորմատով, փակ ֆորմատով, ցանկացած ֆորմատով ու իրենց հուզող բոլոր հարցերը ուղիղ ուղղել ինձ»,-ըստ aysor.am-ի, Արցախում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը վստահեցրել է՝ պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի։
«Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն հարցեր, որոնք իրենց հուզում են, պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, բայց ոչ իրենք մի բան հրապարակեն, ես հերքեմ։ Եթե իրենք ուզում են ու, իրոք, մտահոգված են այն ամենով, ինչը բարձրաձայնում են, հորդորում եմ կազմակերպել բաց քննարկում, իսկ եթե ոչ, ուրեմն կփաստենք, որ հնչեցրած քննադատությունները ուղղակի ուղղորդված են այս կամ այն ուժի կողմից», - ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենը։
Նաև նշել, թե չգիտի՝ որ ուժերի կողմից են ուղղորդվում այդ անձիք ու չի ուզում ենթադրություններ անել։
«Ես ասացի այն, ինչ ասացի», - եզրափակել է ԱԱԾ տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան