«Ժողովուրդ». Կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է. նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը լծվել է ՔԿՀ պետերի ազատման գործընթացին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ երեկ պաշտոնից ազատվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Ժորժիկ Վարագյանը, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյան, ՀՀ ԱՆ «Աբովյան քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանը:
Իսկ մինչ այդ պաշտոնից ազատվել էին Արմավիրի, Նուբարաշենի բանտապետերը, Երևան Կենտրոն ՔԿՀ պետ Վահե Պապոյանը, որին ավելի ուշ Արթուր Գոյունյանը նշանակեց իր տեղակալ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում