Կարեն Բեքարյան. Իշխող քաղաքական թիմը կամ վարչապետը միայնակ ստանձնեց այդ պատասխանատվությունը
Վերլուծաբան Կարեն Բեքարյանն անդրադարձել է երեկ Ստեփանակերտի հրապարակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին՝ առանձնացնելով «Արցախը Հայաստան է և վերջ» հատվածը։
Բեքարյանը գրում է.
«Բարդ կլինի գտնել որևէ հայի, ով օր առաջ ՄԻԱՑՄԱՆ տեսլականը չի կրում իր հոգում, սրտում, ով իր մտքերում հազարավոր անգամներ ծանր ու թեթև չի արել ու անում այդ նպատակին հասնելու ճանապարհները:
Քիչ չեն դեպքերը, երբ ազգային իղձերի իրականացման համար տարբեր ազգերի անհրաժեշտ է եղել անգամ տասնյակ սերունդների համառ ու հետևողական աշխատանք: Իսկ պետություն ունեցող ազգերի պարագայում, յուրաքանչյուր կառավարության խնդիրն է եղել չվտանգելով պետության գոյությունը, հարցականի տակ չդնելով փաստացի ձեռքբերումները, չկանգնեցնելով երկիրն այդ ժամանակահատվածի ու պահի համար անհաղթահարելի մարտահրավերների առաջ՝ ապահովել հնարավոր առավելագույն ընթացքը դեպի ՆՊԱՏԱԿԸ և երաշխավորել այդ ընթացքի շարունակականությունը:
Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանատվություն ստանձնեց Արցախյան հիմնախնդրի մարտավարական հայեցակարգի փոփոխության համար:
Փոփոխության հարցը չի ունեցել լայն քննարկում, դա արդյունք չէ հանրային և /կամ/ մասնագիտական կոնսենսուսի: Իշխող քաղաքական թիմը կամ վարչապետը միայնակ ստանձնեց այդ պատասխանատվությունը:
Այնքան մեծ է տարբեր ժամանակ արված հայտարարությունների, հայտարարությունների ու գործողությունների միջև հակասությունների քանակը, որ շատ բարդ է լավատեսության համար անգամ մինիմալ հիմքեր գտնելը:
Անգամ այս պարագայում, ամրագրենք.
- եթե դա գիտակցված, մտածված, ռիսկերը հաշվարկած, իրավիճակի զարգացման բոլոր սցենարները դիտարկած քայլ է, որը չվնասելով արդյունք է տալու՝ հաղթողներին չեն դատում,
- եթե սա սովորական պոպուլիզմ է, շանտաժային գործելաոճի հերթական դրսևորում, սեփական ամբիցիաները հերթական անգամ ապահովելուն ուղղված արկածախնդրություն՝ ողջ ազգով մեծագույն խնդրի առաջ ենք կանգնած:
Ո՞րն է ավելի հավանական՝ դատեք ինքներդ:
Պետությունները, ժողովուրդը և համազգային նպատակները չեն կարող լինել փորձադաշտ…»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Արցախը Հայաստան է և վերջ
- Համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան