«Պոբեդա»-ն հայտարարել է դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին
«Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը ձմռան սեզոնին ընդառաջ դադարեցնելու է թռիչքները դեպի Գյումրի։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Լրատվամիջոցը վկայակոչելով իր աղբյուրներին՝ գրում է, որ պատճառը Գյումրիում վառելիքի թերլիցքավորումն է։
«Ցավոք սրտի, Գյումրիի օդանավակայանում վառելիք լիցքավորող ընկերությունը պարբերաբար թերի է լցնում։ Ընկերությունը մեկ անգամ չէ, որ դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդիրը լուծելու պահանջով։ Սակայն բավարար քայլեր չեն ձեռնարկվել, և այդ ընկերությունը շարունակում է իր պրակտիկան։ Մինչև ամառային սեզոնի վերջ ավիաընկերությունը կիրականացնի նախատեսված բոլոր չվերթները, սակայն ձմեռային սեզոնին ընդառաջ այդ ուղղությամբ տոմսերի վաճառքը կդադարեցվի»,-ասել է աղբյուրը։
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ տոմսերի վաճառքը դադարեցված է։ Այս պահին լոուքոսթերը շաբաթական իրականացնում է տասը չվերթ Մոսկվա-Գյումրի ուղղությամբ, ձմռանը նախատեսվում էր 7 չվերթ։
Լոուքոսթերը սկսել էր թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի 2016-ի դեկտեմբերից։
Հարակից հրապարակումներ`
- «Պոբեդա»-ն սկսել է Մոսկվա-Գյումրի տոմսերի վաճառքը
- «Պոբեդա»-ն Մոսկվայից Գյումրի չվերթներ է իրականացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան