«Ի՞նչն է խանգարում լուծարել պայմանագիրը «ՍանիՏեք»-ի հետ». Բաբկեն Հարությունյան
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ դիմել է քաղաքապետարան՝ ստանալու Երևանի քաղաքապետարանի և «ՍանիՏեք» ընկերության միջև կնքված պայմանագիրը, և չի ստացել պատասխան.«Անցել է սահմանված հինգօրյա ժամկետը, և առայսօր չկա՝ չնայած նրան, որ քաղաքապետի մամլո խոսնակը հավաստիացրեց՝ գաղտնիք չկա»: Տեղեկանում ենք 168.am-ից։
Ըստ նրա՝ ինչ-որ մարդիկ պայմանագրի առանձին հատվածների հղում անելով՝ փորձում են ստեղծել հասարակական կարծիք.
«Եթե ամեն ինչ լավ է, 10 ամիս է՝ Հայկ Մարությանը զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը, ի՞նչն է խանգարում լուծարել պայմանագիը «ՍանիՏեքի» հետ»:
Լրագրողների հարցին, թե, ըստ նրա, ինչու չի լուծարվում այդ պայմանագիրը, Բ. Հարությունյանը պատասխանեց.
«Ի տարբերություն Հայկ Մարությանի, ես ենթադրություններով չեմ կարող խոսել, դրա համար եմ ասում՝ բերեք այդ պայմանագիրը:
Թող էդքան կամք ունենան, պայմանագիրը պատճենահանեն, բերեն այստեղ»:
Քաղաքապետարանից «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողին ոչ ոք չմոտեցավ:
«Դարձել ես քաղաքապետ, ուրեմն պետք է ասածիդ տեր լինես, խոստացել ես, ուրեմն պետք է իրականացնես»,- դիմելով Մարությանին՝ հայտարարեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին