Այ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը. վարչապետի խորհրդականը՝ «Պոբեդա»-ի մասին
«Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն՝ անդրադառնալով «Պոբեդա» ավիաընկերության հետ կապված լուրերին:
Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին:
Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի:
Կարող եմ եզրակացնել մինիմում երեք տարբերակ`
1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:
2. Որոշել են իրենք էլ օգտվեն դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից: Ու «պատահաբար» էդ ցանկությունը համընկավ «Արմենիա» ավիաընկերության դեպի Մոսկվա թռիչքները սկսելու հե՞տ:
3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա:
Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ:
Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ:
Նախ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել: Ւսկ իրենք բազմաթիվ շնորհակալագրեր են շռայլել «Շիրակ» օդանավակայանին սպասարկման որակի վերաբերյալ:
Հետո` նրանք Գյումրիյում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը:
Այ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը:
Էս իրավիճակը զգայուն ազդակ է մեր ընկերությունների մուտքը սեփական շուկա ապահովելու և նրանց պոբեդաների հետ մրցակցության անօրինական մեթոդներից պաշտպանելու համար:
Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա:
Հայաստանը պետք դառնա ավիացիոն փոխադրումներ կատարող ինքնաբավ երկիր: Եվ ոչ 5 կամ 10 տարի հետո:
Մեր շուկայի կարգավորման միակ գրավականը հայկական ավիաընկերություններն են»:
Հարակից հրապարակումներ`
- Տաթևիկ Ռևազյան. «Պոբեդա»-ի հետ կապված խնդրի մասին նոր եմ իմացել
- «Պոբեդա»-ն հայտարարել է դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին