«Հյուսիս-Հարավի» ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներին կառավարությունից հանդիպում են խոստացել
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները այսօր որոշել է փակել Աշտարակ-Ուջան ճանապարհը, սակայն ակցիայից մեկ ժամ առաջ կազմակերպիչներին զանգել և Աշտարակի ոստիկանություն են հրավիրել։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ենթակապալառու ընկերության աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով. «Մոտ մակ ժամից ավելի եղել ենք ոստիկանությունում, հանդիպել Աշտարակի ոստիկանապետի հետ, ով կապ է հաստատել կառավարության հետ և խոսք են տվել, որ վաղը չէ մյուս օրը կառավարության նիստից հետո հանդիպում կլինի կառավարության անդամների հետ, կոնկրետ ում, դեռ պարզ չէ»։
Նա հիշեցրեց իրենց պահանջը՝ վճարվի 25 ենթակապալառուների գումարը, որը կազմում է մոտ 2 միլիարդ դրամ։
«Եթե ամսի 8-ին հարցը չլուծվի՝ գնալու ենք էլի ճանապարհ փակելու»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են Ավինյանի հետ հանդիպում
- Փակել են ճանապարհը. «Մեզ գնդակի տեղ դրած տշում են»
- «Հյուսիս-Հարավ»-ի գործ. «Անապրանք» գործարքներ, չվճարված հարկեր, կեղծ փաստաթղթեր, հափշտակություններ