Իշխանությունները սորոսական մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար հատուկ բացել են պետական սահմանը. Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի փաստաթուղթ, որը վերաբերում է «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին։
«Հրապարակում եմ թիվ 13201419 քրեական գործից մի փաստաթուղթ, ըստ որի՝ մեղադրյալ սորոսական Դավիթ Պետրոսյանը հունիսի 18-21-ը գտնվել է Թբիլիսիում: Պետական սահմանը հատելու թույլատրության միջնորդության նպատակը հունիսի 20-ին «Հայաստանի թավշյա հեղափոխությունն ու դրա արդյունքները» վերնագրով հանրային քննարկումներին մասնակցելը և ելույթ ունենալն է: Հիշեցնեմ, որ Թբիլիսիում ցույցերը սկսվեցին հունիսի 20-ին:
Ի դեպ այս միջնորդությունը ներկայացնող Կարապետ Բադալյանը հանդիսանում է Վրաստանում սորոսական փողերով ԶԼՄ հիմնադիր Արսեն Խառատյանի քրոջ ամուսինը: Հիշեցնեմ` երբ ես հայտարարեցի, որ սորոսական Դավիթ Պետրոսյանը ցույցերի օրերին գտնվում է Թբիլիսիում, Դավիթը հերքեց այդ ակնհայտ փաստը:
Թե ինչու՞ էր Դավիթ Պետրոսյանը ստում և ինչու՞ են ՀՀ իշխանությունները հատուկ սորոսական մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար Թբիլիսիում ցույցերի օրերին բացել պետական սահմանը, որպեսզի նա անպայման որպես հեղափոխական այդ օրերին ներկա լինի Թբիլիսում՝ հետևությունները թողնում եմ ձեզ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Մալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան