Արարատի նախկին ֆուտբոլիստը համալրել է ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբը
«Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Պետրոսյանը համալրել է «Արարատ-2»-ի մարզչական շտաբը: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ալեքսանդր Պետրոսյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Ուլիս», իրանական «Մես Կերման» և «Ալաշկերտ» ակումբներում:
Բարձրագույն խմբում Պետրոսյանը մասնակցել է ավելի քան 120 հանդիպման, իսկ Հայաստանի Մ21 հավաքականի կազմում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա