Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված է 5 գետ. Էրիկ Գրիգորյան
Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում:
Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը:
Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը:
Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն»:
Հարակից հրապարակումներ`
- Կարինե Դանիելյան. Պաշտոնյաների հայտարարությունները, որ Սևանա լճի ջուրն արդեն մաքրվել է, այդպես չէ
- Բարբարոս վերաբերմունք ենք ցուցաբերել Սևանա լճի նկատմամբ, որը ինտենսիվ ճահճացման վիճակում է․ Սեյրան Մինասյան
- Բարդուղ Գաբրիելյան. Կառավարությունը վերջապես պետք է որոշի, թե ինչ է ուզում Սևանա լճից
- Նախարարություն. Սևանա լճի թափանցիկությունը կտրուկ աճել է
- Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանա լճում
- ԱՆ-ն հորդորում է չլողալ Սևանա լճի այն լողափերում, որտեղ կան կապտականաչ ջրիմուռներ
- Նախարարը վստահեցնում է՝ Սևանա լճի կանաչ գույնը զգալիորեն նվազել է
- Նախկին պաշտոնյան՝ Սևանա լճի ճահճացման, սիգի որսի մեջ ստվերային բիզնեսի գոյության մասին
- Սևանա լճի սառը շերտը վնասվել է. Էրիկ Գրիգորյանը՝ լճի «կանաչելու» պատճառների մասին
- Սևանա լճի «ծաղկած» ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր. Ինգա Զարաֆյան
- Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճ. Էրիկ Գրիգորյան
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչումն արդեն ահազանգ չէ
- Փաշինյան. Պետք է կարողանանք ի վերջո Սևանա լիճը հանգիստ թողնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին