Ընտանեկան բռնության դեպքերով, ՔԿ վարույթում տարվա առաջին կիսամյակում, քննվել է 331 քրգործ
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 նյութ, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտանեկան բռնության վերաբերյալ քննվել է 331 քրեական գործ:
Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 331 քրեական գործ, որոնցից 9-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ընդ որում, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 331 քրեական գործերից 274-ը վարույթ է ընդունվել 2019 թվականի առաջին կիսամյակին, իսկ 57-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 176 քրեական գործ, որոնցից 3-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:
Վերը նշված հանցագործություններով թվով 209 անձ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ընդ որում 77 անձ եղել 18-35 տարեկան, 132-ը՝ 35 տարեկանից բարձր:
Ընտանիքում կատարված հանցագործություններից 7-ը եղել են մոր կողմից, 18-ը՝ հոր կողմից, 1-ը` խորթ հոր կողմից, 6-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 2-ը՝ տատի/պապի կողմից, 23-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրվածի), 3-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 135-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 5-ը՝ թոռան կողմից, 7-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 3-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված :
Վարույթում գտնվող գործերով եղել են թվով 312 տուժողներ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 10-ը՝ 12-14 տարեկան, 6-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 139-ը՝ 35 տարեկանից բարձր:
2019թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել են ընտանեկան բռնության վերաբերյալ 206 քրեական գործեր, որոնցից 7-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 44 քրեական գործ 45 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ):
2019թ. առաջին կիսամյակի ընթացքում վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ 331 քրեական գործերի մասին մանրամասն՝ ՔԿ պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության ի՞նչ հնարավորություններ ունեն ընտանիքում բռնության ենթարկված անձինք․ ՄԻՊ
- ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ
- Ավետ Ադոնց. Ազդարարում ենք Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի սկիզբը
- Պետությունը չի կարող լուծել ընտանեկան բռնության խնդիրը՝ աչք փակելով դրա վրա. Բաթոյան
- «Նշված կարգավորումն առավել խնդրահարույց էր ընտանեկան բռնության տեսանկյունից». հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան