2019 թ-ից ի վեր առաջին անգամ Brent նավթի գինը նվազել է 59 դոլարից
2019 թվականից սկսած առաջին անգամ Brent տեսակի նավթի գինը նվազել է 59 դոլարից: Այդ մասին են վկայում էլեկտրոնային առևտրի արդյունքները, գրում է Գազետա.ռու-ն:
Նշվում է, որ դա պայմանավորված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացող առևտրային հակամարտության սրացումով:
Ըստ աղբյուրի՝ Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,32%-ով՝ հասնելով բարելի համար 59,02 դոլարի:
Թեթև տեսակի WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն էլ նվազել է 1,81%-ով՝ կազմելով 53,7 դոլար՝ մեկ բարելի դիմաց։