Արամ Վարդևանյան. Հերթական աննախադեպ երևույթն է ստեղծվել
«Թերևս խոսք պետք է գնա ոչ թե իրավական լուծման, այլ իրավական պատասխանտվության մասին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ խոսելով քրեական գործի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Պաշտպանը պնդում է, բոլոր այն պաշտոնյաները, որոնք լիազորությունների մեջ է մտնում դատական նորմալ գործընթացի ապահովումը, թերացել են, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
«Քրեական օրենսգրքի՝ առնվազն մի քանի հոդվածներ դրա համար նախատեսում են պատասխանատվություն»,-նշեց նա։
Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, ինքը լուծումներ տեսնում է, բայց բարձրաձայնել չի պատրաստվում։
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ ասաց, գործի շրջանակում հերթական աննախադեպ երևույթն է առաջացել, որի նմանը ոչ ինքը, ոչ էլ գործընկերները նախկինում չեն տեսել ու չեն հանդիպել։
Նա ընդգծում է, քանի որ Սահմանադրական դատարանը վարույթ է սկսել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցով, ապա որևէ անձ այդ հիմքով հարուցված գործով չի կարող լինել անազատության մեջ։
«Առհասարակ չի կարող կալանավորված անձ լինել, քանի որ հիմնավոր կասկած 300.1 հոդվածով չի կարող հաստատվել։ Այս հարցին պետք է անհապաղ լուծում տրվեր, վարույթ իրականացնող մարմինը՝ դատարանը պետք է դրան արձագանքեր։ Բաց ի՞նչ տեղի ունեցավ։ Հիմա վարույթ իրականացնող մարմինը չկա, քանի որ դատավորի լիազորությունները կասեցվել են։ Ինչի՞ համար են կասեցվել, դա լրիվ այլ հարց է, որովհետև նույնիսկ խուզարկությունը, որը դատավորի գործով հիմքն էր, բեկանվել է վերաքննիչ դատարանի կողմից»,-ասաց փաստաբան Վարդևանյանը։
Ասուլիսին մասնակից Արամ Օրբելյանը նկատեց, որ դատավոր չկա, վերաքննիչ դատարանը որոշել է կալանավորել Քոչարյանին անժամկետ։
«Ընդ որում անժամկետ կալանավորման հնարավորությունը բավականին պրոբլեմատիկ է, քանի դեռ դատավոր չկա, կալանքի որոշումը պետք է ընդունվի 292 հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկի հետ միաժամանակ։ Այսինքն, եթե դատաքննություն չի նշանակվել, գործը չի կարճվել, չի կասեցվել, կալանքի որոշում չի կարող լինել։ Սա նախատեսված է քրեական դատավարության օրենսգրքով։ Չի կարող դատարանը ասել՝ դե սա որոշեմ, մյուսը կորոշեմ մի երկու ամիս հետո»,-մանրամասնեց Օրբելյանը։
Նա պնդում է, գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո անհապաղ պետք է լիներ նոր դատավոր, մինչդեռ մի քանի շաբաթ անց դեռ չկա դատավոր։
«Մինչ այս պահը չունենք ձևավորված դատարան։ Հենց որ ձևավորվի դատարանը, դատավորը պարտավոր է առաջին հերթին անդրադառնալ խափանման միջոցին»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին