«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է
Օգոստոսի 6-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ` «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը:
Պն մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մրցափուլում հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը:
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում» «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է: Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության, երրորդ տեղում՝ Ղազախստանի թիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին