Կարեն Բեքարյան. Եվ այսպես մինչ ու՞ր
Վերլուծաբան Կարեն Բեքարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, դրան հետևած Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին ու վերջինին տրված Հայաստանի ԱԳ նախարարության պատասխանին։
«Էմոցիաների հերթական մանիպուլացիա կամ անհաջող սրբագրվող պոպուլիզմ
Մեջբերում վարչապետի Ստեփանակերտում ելույթից.
«Միացում...
Արցախը Հայաստան է, և վերջ…»
Մեջբերում ՀՀ ԱԳՆ հայտարարությունից.
«…Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։
Ավելին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: …»:
Եվ այսպես մինչ ու՞ր…»,-գրել է Բեքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Փաշինյանի ելույթի համատեքստն ու բովանդակությունը
- Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
- Նիկոլ Փաշինյան. Արցախը Հայաստան է և վերջ
- Համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան