18 տարվա դադարից հետո Հայաստանը կանանց Չեմպիոնների լիգայում ներկայացուցիչ ունի
Ալաշկերտ ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօր՝ մրցաշարի 2019/20 խաղարկությունում, պայքարը սկսելու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ:
Լիանա Հայրապետյանի գլխավորած թիմը որակավորման փուլում խաղալու է հոլանդական «Տվենտեի», լեհական «Գոռնիկի» և թուրքական «Բեշիքթաշի» հետ:
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խմբային մրցաշարի հանդիպումները կայանալու են օգոստոսի 7-13-ը Հոլանդիայում:
«Ալաշկերտի» առաջին մրցակիցը «Տվենտեն» է. թիմն արդեն նախախաղյա մարզում է անցկացրել Տվենտե քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա