Շախմատի պատանեկան ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ առաջատարների թվում է
Սլովակիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները:
Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում Արամ Հակոբյանը 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները:
Մինչև 16 տարեկանների ենթախմբում Արմեն Բարսեղյանը 4.5 միավորով կիսում է 1-4-րդ հորիզոնականները: Տիգրան Սարգսյանն առաջատարներին զիջում է կես միավոր:
Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում Ալեքս Սահակյանը վաստակել է 4 միավոր և 1 միավոր է զիջում առաջատարներին:
Մինչև 12 տարեկանների մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 միավոր վաստակած 2 շախմատիստ՝ Ռոբերտ Փիլիպոսյանը և Ուկրաինան ներկայացնող Վադիմ Պետրովսկին:
Մինչև 10 տարեկանների մրցաշարում Վաչե Հովակիմյանը և Գագիկ Նավոյանը վաստակել են 4-ական միավոր և առաջատարներին զիջում են 1 միավոր:
Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում Աննա Սարգսյանը վաստակել է 4 միավոր և մրցաշարի միանձնյա առաջատարից հետ է 1 միավորով:
Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը իր ակտիվում ունի 4 միավոր և առաջատարներից հետ է կես միավորով:
Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում Աստղիկ Հակոբյանը 1 միավոր է զիջում մրցաշարի 3 առաջատարներին: