Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատական համակարգում պատային վիճակ է
Կալանավորված Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ահազանգում են՝ դատական համակարգում պատային իրավիճակ է, քրեական գործում որևէ զարգացում չկա։
Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը մանրամասնեց` ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում է անազատության մեջ, սակայն այդ գործընթացը չի վերահսկվում որևէ դատավորի կողմից։
«Չկա որևէ դատարան, որ կարող է ազատելու, չազատելու, այլընտրանքային խափանման որևէ միջոց ընտրելու վերաբերյալ որոշում ընդունել։ Ավելին, վերաքննիչ դատարանի որոշումից հետո մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ գործը նոր է ուղարկված դատարան, ու դատարանը 15 օրվա ընթացքում պետք է որոշում կայացներ դատաքննության նշանակման, գործը կարճելու կամ կասեցնելու վերաբերյալ, սակայն մինչ այժմ մենք չունենք այդ որոշումը։ Արդեն մեկ ու կես ամիս է, որ գործով որևէ զարգացում, որևէ պրոցես տեղի չի ունենում, ինչն ակնհայտորեն և Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի քաղաքական ու քաղաքացիական իրավունքների հանրային դաշնագրով նախատեսված իրավունքների կոպիտ խախտում է»,-ասաց Օրբելյանը։
Պաշտպանն ընդգծում է՝ անձը չի կարող գտնվել անազատության մեջ անորոշ ժամկետով, առանց վերահսկողության հնարավորության։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կա կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն, սակայն որևէ կերպ այդ ու ներկայացված այլ միջնորդություններին անդրադարձ չի կատարվում։ Այստեղ էական չէ, թե որ մարմինն է մեղավոր՝ ընդհանուր իրավասությա՞ն, վերաքննի՞չ, վճռաբե՞կ, ԲԴԽ-ն, դատախազությո՞ւնը... Մեղավորը պետությունն է, որը չի ապահովում գործի բնականոն ընթացքը»,-նշեց Օրբելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյան. Միջնորդելու ենք, որ փաստաբաններն ու ԶԼՄ-ները մասնակից լինեն Դավիթ Գրիգորյանի գործերի մակագրմանը
- Վիկտոր Սողոմոնյան. Չեմ կասկածում, որ ՄԻԵԴ վճիռները լինելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին
- Վիկտոր Սողոմոնյան. Մեկ տարի անց կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար
- Հովհաննես Խուդոյան. Մեկ տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործով տեսանք բոլոր հնարավոր խախտումները
- Ռոբերտ Քոչարյան. Իմ իրավունքները ոտնահարվում են լկտի ձևով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան