Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն նախատեսում է նկարել իր 10-րդ ֆիլմը, որը վերջինը կդառնա իր համար: Այս մասին ռեժիսորն ասել է Մոսկվայում՝ «Մի անգամ…Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերայից առաջ կայացած ասուլիսի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես ավելի վաղ ասել եմ, որ ուզում եմ տաս ֆիլմ նկարել: «Մի անգամ ... Հոլիվուդը» իմ նախավերջին ֆիլմն է: Չգիտեմ, թե վերջինը ինչ կլինի, բայց ես ուզում եմ պատրաստել ծավալուն կինոնկար, որը կդառնա իմ նախորդ ֆիլմերի անթոլոգիան»,- ասել է Տարանտինոն:
Նշենք, որ ավելի վաղ ռեժիսորը հայտարարել էր՝ մոտ է կինեմատոգրաֆիայից հեռանալու որոշմանը։ Միաժամանակ նա հայտնել էր, որ չի պատրաստվում ամբողջությամբ թողնել ստեղծագործելը։ Նրա ծրագրերում է թատրոնում աշխատանքը կամ գրական գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Տարանտինոն կինոն թողնելու ցանկության մասին
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Ես պարզապես սպասում էի իդեալական կնոջ. Տարանտինո
- Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան