Գնանկում՝ ոչ պարենային ապրանքների շուկայում
2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.9% գնաճ, իսկ 2019թ. հունիսի համեմատ՝ 0.4% գնանկում:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համամձայն, 2019թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հագուստի՝ 2.6%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 2.4%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.6%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, կահույքի և կահավորանքի՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.3%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.2%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, դեղագործական ապրանքների 0.1% գնանկում:
Միաժամանակ, գրասենյակային պարագաների գներն աճել են 0.1%-ով, ոսկերչական զարդերինը՝ 0.4%-ով, իսկ վառելանյութի և քսայուղերի, խոշոր կենցաղային սարքերի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2019թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ: 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ բենզինի 4.2% գնանկումն ուղեկցվել է դիզելային վառելիքի 0.3% գնաճով:
2019թ. հուլիսին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 1.4% գնանկում և դիզելային վառելիքի 2.0% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին