Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել. Փաշինյան
Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մանրամասն ներկայացրել է, թե որ երկրներից ժամանած զբոսաշրջիկների թիվն է աճել:
Մասնավորապես՝
Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 տոկոսով,
Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով
Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում արձանագրվել է զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: «ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավելի գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել:
Նաեև ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարևոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից և բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»,- գրել է վարչապետը: