«Փյունիկ»-ի սեփականատեր. Շնորհակալություն երկրպագուներին, մթնոլորտը ֆանտաստիկ էր
«Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» խաղից, որն ավարտվեց 0։4 արդյունքով, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը դժգոհ չէ։
«Տղաները լավ խաղացին, արդյունքն իրական չէ»,-խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, նշեց՝ մթնոլորտը ֆանտաստիկ էր։
«Միայն դրա համար արժեր դուրս գալ ու խաղալ։ Հաջորդ տարի կարծում եմ, մենք կարող ենք հասնել հաջողության»,-նշեց նա՝ ավելացնելով, որ գող է Տարխանովի աշխատանքից։
Հետխաղյան ասուլիսում ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովն էլ նշեց, անգլիական թիմը գերազանցում էր իր մակարդակով, գոլերը թույլ տված սխալների հետևանք են։
Նա նշում է, որ մինչ առաջին գոլը տղաները լավ էին խաղում։
««Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստներից շատերը խաղում են Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Մարոկոյի հավաքականներում: Դժվար է նման մրցակցի հետ խաղալը, քանի որ սխալներ թույլ չեն տալիս։ Նման կարգի թիմի հետ խաղալը մեզ համար մեծ փորձ է»,-ասաց նա։
Մարզիչը համոզված է, որ «Փյունիկ»-ի ֆոտբոլիստները խաղային առումով չեն զիջել մրցակցին, զիջել են միայն հաշվով:
«Ակնկալում եմ, որ պատասխան խաղում այսօրվա սխալները չեն լինի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փյունիկ-Վուլվերհեմփթոն խաղի տոմսերը գրեթե սպառվել են
- «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» խաղը կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ
- «Վուլվերհեմփթոն». Ո՞վ է «Փյունիկ»-ի մրցակիցը
- «Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները
- «Փյունիկի» հնարավոր մրցակիցը՝ փլեյ-օֆֆ փուլում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա