Քոչարյանի աջակիցներ. ԲԴԽ-ն անգործության է մատնված
Պուշկին փողոցում տեղակայված ՄԻՊ գրասենյակի մոտից կալանքի մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շարժվեցին դեպի կորյուն փողոցում գտնվող Բարձրագույն Դատական խորհուրդի շենք։
Շենքի դիմաց ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին, որ ԲԴԽ-ն կկատարի օրենքով իրեն վերապահված լիազորությունները։
Նրանք պնդում են, Ռոբերտ Քոչարյանի, նրա գործով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ իրականացվում են ապօրինություններ, մինչդեռ խորհուրդը մատնված է անգործության։
«Մենք իրականացնում ենք հանգիստ ու հանդարտ ակցիա, չմտածեք, որ դըմփ-դըմփ-հու անելու, ճանապարհ փակելու կամ այլ կտրուկ գործողությունների դիմելու հնարավորություն չունենք։ Մենք առայժմ հանգիստ ու հանդարտ դիմում ենք ձեզ ու ուշադրություն հրավիրում այն հանգամանքի վրա, որ դուք անգործության եք մատնված»,-նշում են կազմակերպիչները։
Ակցիայի մասնակիցները ԲԴԽ-ին կոչ արեցին օրենսդրության սահմաններում լինել դատական իշխանության երաշխավորը, երաշխավորել դատական իշխանության ինքնիշխանությունն ու արդարադատությունը։
«Եթե Արմեն Դանիելյանի խայտառակ որոշումից հետո արձանագրեցինք, որ դատարանը խախտել է բոլոր հնարավոր իրավական նորմերը ապա դատարանը՝ որպես այդպիսին գոյություն չունի»,-ասացին նրանք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին