Արոնյանն ԱՄՆ-ում կմասնակցի Grand Chess Tour-ին և Սինգֆիլդի Գավաթին
Օգոստոսի 10-14-ը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Գրանդ Չեսս տուրի հերթական փուլին, որը տեղի կունենա ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում:Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Օգոստոսի 10-12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:
Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Ռիչարդ Ռապպորտը, Յու Յանգին և Դոմինգես Պերես Լենիերը:
Գրանդ Չեսս տուրի ավարտից հետո Արոնյանը օգոստոսի 16-30-ը Սենթ Լուիսիում կմասնակցի Սինգֆիլդի Գավաթի խաղարկությանը, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան