Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը 4-րդն տեղ են զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը:
ՀԱՕԿ լրատվական ծառայության փոխանցամամբ՝ Հայաստանը ներկայացնող Վլադմիր Հարությունյան/ Լև Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում զբացեղրել է 4-րդ հորիզոնականը՝ 358.80 արդյունքով:
Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Բելևցև/ Նիկիտա Շելիխեր զույգը՝ 417.30 միավորով:
413.16 միավորով արծաթե մեդալ է նվաճել Օլեգ Սերբին/Օլեկսի Սերեդա ուկրաինական զույգը, իսկ լավագույն եռյակը եզրափակել են Մեթյու Դայքսոնն ու Նոահ Ուիլյամսը՝ Մեծ Բրիտանիայից (412.56)։