«Սանիթեք». Մեր առաջարկները քաղաքապետարանին մնացել են անպատասխան
«Սանիթեք» ընկերության հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է
«Ընկերության կողմից օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման:
Փոխարենը, քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:
Կառավարությունը օգոստոսի 8-ին տեղի ունեցած նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը, և մենք լիահույս ենք, որ այդ որոշումը կնպաստի ստեղծված իրավիճակի կարգավորմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Խաժակյան. Քաղաքապետարանի մերժումը ամռան նախաշեմին կանխեց «Սանիթեք»-ի ներդրումները
- Քաղաքապետարան-Սանիթեք՝ մեզ պետք չեք
- Հայկ Մարության. «Սանիթեք»-ի ասուլիսում հնչեցին զավեշտի հասնող պնդումներ
- «Սանիթեք»-ի սեփականատեր. Պատրաստ ենք անմիջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում
- Սեփականատեր. «Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների
- «Սանիթեք ինթերնեյշնլ» և «Սանիթեք» ընկերությունների դեմ քրեական գործ է հարուցվել. ՊԵԿ
- «Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում
- Խաժակյան. «Սանիթեքի» հետ խնդիրը լոկալ բնույթի է, և չի կարող հարևան պետությունում քննարկման առարկա դառնալ
- Մարությանը՝ «Սանիթեք»-ին. Երևան քաղաքը չի կարող ձեզ անվերջ սպասել
- «Սանիթեք». Մեր անունից սոցցանցերում հանդես են գալիս «ֆեյք» էջեր
- «Սանիթեք». Ոչ մեկի հետ չենք խոսում շանտաժի լեզվով
- «Սանիթեք». Առաջիկայում կտանք հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին