Քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում. ավագանու նախկին անդամ
«Ամեն օր էլ տեսնում եք, որ աղբը մեր քաղաքում անասելի, անթույլատրելի չափերի է և իհարկե սա խոսում է քաղաքային իշխանության հանցավոր անգործության մասին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ նշելով, որ ինքն այստեղ հանցավոր պայմանավորվածության և կոռուպցիայի նշանների միտում է տեսնում։
«Քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում, ամուր մտել են սեղանի տակ և քաղաքապետը, և կոմունալի վարչության պետը, և բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են։ Մենք զգուշացրել էինք, որ ամռանն աղբահանության վիճակը վատ է լինելու, բայց այսօր քաղաքացիներս հասանք այն կետին, որ քայլում ես ու փսխելու ցանկություն է առաջանում, քայլում ես ու աղբը փաթաթվում է ոտքերիդ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ «Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ քանակի է հասել, քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է»։
«Մեծ ցավով արձանագրում ենք փաստը, որ Երևանում քաղաքային իշխանությունը, քաղաքապետն ու ավագանին պետք է այսօր առօրեական հարցեր քննարկելու փոխարեն առաջին հերթին պետք է քննարկեին աղբահանության խնդիրը։ Եթե քաղաքապետը չգիտակցի, որ ունի պարտականություններ, խոստումներ, որոնք անկատար են, և հնարավորինս սեղմ ժամկետներում դրանք չիրագործի, սկսվելու է Կարգին Հայկոյի՝ այսինքն քաղաքապետի իմպիչմենտի գործընթացը»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք». Մեր առաջարկները քաղաքապետարանին մնացել են անպատասխան
- Երևանի քաղաքապետին ակցիայի մասնակիցները կնոջ զգեստ էին բերել
- «Ի՞նչն է խանգարում լուծարել պայմանագիրը «ՍանիՏեք»-ի հետ». Բաբկեն Հարությունյան
- Խաժակյան. Քաղաքապետարանի մերժումը ամռան նախաշեմին կանխեց «Սանիթեք»-ի ներդրումները
- Քաղաքապետարան-Սանիթեք՝ մեզ պետք չեք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին