Զախարովա․ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Երևանի և Բաքվի միջև բանակցությունների միջոցով
Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով հակամարտությունը լուծելու վերաբերյալ մնում է անփոփոխ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ համառուսական երիտասարդական կրթական ֆորումի վայրում ճեպազրույցի ժամանակ: Այս մասին գրում է Tass-ը։
«Ռուսաստանի Դաշնությունը ելնում է այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների միջոցով: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն փոխման չի ենթարկվել», - ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Մենք մեր կողմից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և հաշվի առնելով Մոսկվայի սերտ հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ, շարունակում ենք կենտրոնացած մնալ՝ աջակցելու խաղաղության գործընթացի համակողմանի առաջխաղացմանը», - ասաց է Զախարովան:
Զախարովան նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխադարձ մեղադրանքների առկայությունը հարուցում է ռուսական կողմի մտահոգությունը:
«Նման հռետորաբանությունը չի նպաստում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և, համապատասխանաբար, հակամարտության լուծման համար փոխզիջումային տարբերակների որոնմանը», - պարզաբանել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին