Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն Արման Թաթոյանին ուղղված նամակ հանձնեցին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գրասենյակի դիմաց։
Նրանք իրենց ձեռքում ունեն «Ոչ քաղաքական հետապնդմանը», «Ոչ անարդարությանը», «Արդարություն», «Speak for justice», «Ազատություն նախագահին» ու այլ գրություններով ցուցապաստառներ։
«Սա բողոքի ակցիա չէ։ Ընդամենը մենք այցելել ենք հարգարժան Արման Թաթոյանին։ Այն նամակը, որ մենք փոխանցել ենք ԵՄ դեսպան Սվիտալսկուն, փոխանցում ենք նաև Արման Թաթոյանին։ Նամակում 28 հարցեր են, որոնք վերաբերում դատական ու իրավական բեսպրեդելին, որը տեղի է ունենում Հայաստանում՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործով։ Մեր խորին համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Խնդրում ենք Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի իր դիրքորոշումը հայտնի նամակում արտահայտված հարցերի վերաբերյալ»,-ասաց ակցիայի նախաձեռնողներից մեկը։
Նամակ-դիմումը ակցիայի կազմակերպիչները հանձնեցին ՄԻՊ աշխատակազմի ընդունարան։ Թաթոյանի հետ հանդիպում չեղավ։
«Նամակի արձագանքների մասին ձեզ բոլորիդ տեղյակ կպահենք»,-ասաց կազմակերպիչը։
Ակցիայի նախաձեռնողները մանրամասնեցին, այն նպատակ ունի ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրել ՀՀ երկրորդ նախագահի իրավունքների խախտումների վրա, արձանագրել դրանք։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին կալանավորված է։ Ինչպես ահազանգում են Քոչարյանի փաստաբանները, նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում զարգացումներ չկան, այն հայտնվել է պատային իրավիճակում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ն ստացել է Ռ․Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատական համակարգում պատային վիճակ է
- Վիկտոր Սողոմոնյան. Չեմ կասկածում, որ ՄԻԵԴ վճիռները լինելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին
- Վիկտոր Սողոմոնյան. Մեկ տարի անց կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար
- Հովհաննես Խուդոյան. Մեկ տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործով տեսանք բոլոր հնարավոր խախտումները
- Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի այսօր
- ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան