Գերծանրաբեռնված գրաֆիկի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը վնասվել է
Գերծանրաբեռնված գրաֆիկի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը մասնակիորեն վնասվել է։
ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ բարձրագույն խմբի առաջնության 3-րդ և 4-րդ տուրերի՝ «Հանրապետական» մարզադաշտում նշանակված խաղերը տեղափոխվել են ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ:
19.08.2019, «Փյունիկ» – «Արարատ», ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, 19:15
26.08.2019, «Արարատ» – «Ալաշկերտ», ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, 19:15
Ստեղծված ժամանակամիջոցում խոտածածկը կնախապատրաստվի Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 5-ին և 8-ին կայանալիք խաղերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա