Դատապարտել Բրիտանական BBC պետական լրատվական գործակալության սադրիչ գործողությունները. Կոմկուս
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայության հրապարակմանը։
«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Արևմուտքի հերթական լկտի և ցինիկ միջամտությունը Հայաստանի Ներքին գործերին, ինչի ականատեսը եղանք վերջին օրերի Բրիտանական BBC պետական լրատվական գործակալության կողմից:
Մտահոգ ենք այն առումով, որ սադրանքի մասնակիցն ուղղված հայ ժողովրդի երկու հատվածների Հայաստանի և Արցախի միջև սեպ խրմանը հանդես է գալիս այն երկրի պետական գործակալությունը, որն ունի լայն բիզնես շահեր Ադրբեջանում:
Հայացք գցելով պատմությանը համոզվում ենք, որ դեռևս Անտանտայի ժամանակներից Մեծ Բրիտանյան աչքի է ընկել հակահայկական քաղաքականությամբ: Այս ամենն արվում է Ղարաբաղի շուրջ լարվածության աճի պայմաններում: Հերթական սադրանքը տեղավորվում է ԱՄՆ-ի մասնավորապես Բոլթոնի կողմից Հայաստանին պարտադրվող միակողմանի զիջումներին Ղարաբաղյան հարցում՝ դեմ գնալով տարածաշրջանում ՌԴ-ի, Իրանի և հատկապես Հայաստանի կենսական շահերին:
Տեղի ունեցածը հանդիսանում է օրինաչափ հետևանքն այն ռեակցիայի բացակայության իշխանության կողմից, ինչում Կոմունիստները բազմիցս զգուշացրել են, այն է՝ ձերբազատվել Սորոսի ֆոնդի և հայ ժողովրդին թշնամաբար տրամադրված Արևմտյան այլ կառույցների ներկայացուցիչներից:
Կոչ ենք անում իշխանություններին անհապաղ ձերբազատվել այդպիսի ներկայացուցիչներից, ինֆորմացիայի արտահոսքը բացառելու համար և դատապարտել Բրիտանական BBC պետական լրատվական գործակալության սադրիչ գործողությունները, որպեսզի երկիրը զերծ պահենք ներքաշվելուց մեկ անգամ ևս Արևմուտքի կողմից սանձազերծվող արդրբեջանամետ աշխարհաքաղաքական խաղերից»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն արձագանքել է BBC-ի հրապարակմանը
- BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից. Գեղամ Նազարյան
- Տո, ով եղավ BBC-ն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին