Երկրաշարժ Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում
Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ: