Ինչո՞ւ «Վուլվերհեմփթոն»-ի հարձակվողը չկարողացավ գալ Հայաստան
«Վուլվերհեմփթոն»-ի հարձակվող Ադամ Տրաորը չի կարողացել մասնակցել Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության որակավորման 3-րդ փուլում Երևանում անցկացվող «Փյունիկ»-ի հետ հանդիպմանը՝ զավեշտալի իրադարձության պատճառով։
Матч TV-ի փոխանցմամբ՝ թռիչքից առաջ նա նկատել է, որ անձնագիրը տանն է մոռացել։ Օդանավակայանում 23-ամյա ֆուտբոլիստի մոտ եղել է միայն նրա նույնականացման քարտը։
«Անձնագրի հետ խնդիրներ են եղել։ Նա չգիտեր, որ հնարավոր չէ ճանապարհորդել նույնականացման քարտով, այդ պատճառով էլ չի կարողացել գալ մեզ հետ։ Նա թիմին կմիանա հաջորդ հանդիպման ժամանակ»,- հայտարարել է թիմի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- «Փյունիկ»-ի սեփականատեր. Շնորհակալություն երկրպագուներին, մթնոլորտը ֆանտաստիկ էր
- Փյունիկ-Վուլվերհեմփթոն խաղի տոմսերը գրեթե սպառվել են
- «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» խաղը կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ
- «Վուլվերհեմփթոն»-ն իր երկրպագուներին խորհուրդ է տալիս Երևանում ուտել բաստուրմա, խորոված ու հայկական «Սնիկերս»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա