Խոսքդ մեղրով կտրեմ
Օգոստոսի 10-ին ժամը 11:00-ին կկայանա Շամշադինի մեղրի ու հատապտուղների փառատոն:
«Գնում ենք վայելելու քաղցրահամ մեղր, գույնզգույն հատապտուղներ, տարածաշրջանին բնորոշ ազգային կերակրատեսակներ, նկարների և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, խոհանոցային վարպետաց դասեր, վրանային ճամբար, ազգային երգ ու պար, այցեր տեսարժան վայրեր և ամենակարևորը՝ ջազ երեկո, այնուհետև կիթառային տրամադրություն և խարույկ։
Եվ այս ամենը Բերդի սաղարթախիտ ու աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է վայելել ամառային հանգիստը եթե ոչ մեզ հետ»,-տեղեկացնում է Շամշադինի մեղրի ու հատապտուղների փառատոնի ֆեյսբուքյան էջը:
Ի դեպ, փառատոնը կտևի երկու օր։ Երեխաների համար՝ տիկնիկագործության վարպետաց դասեր, մեծերի համար՝ խոհանոցային։ Մնացածը՝ գնացեք, եկեք, կպատմեք։