2 արծաթե, 3 բրոնզե մեդալ աստղագիտութան միջազգային օլիմպիադայում
Օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում «Աստղագիտութուն» առարկայից տեղի է ունեցել միջազգային 13-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով:
Արծաթե մեդալ են նվաճել Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12 դասարան) և Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան): Իսկ Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան) և Քրիստինե
Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան)
արժանացել են բրոզե մեդալների:
Օլիմպիադայի ընթացքում անցկացվել է նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես են եկել տարբեր թիմերի կազմում: Այն թիմը, որտեղ հադես է եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել է առաջին տեղը և մյուս թիմակիցների հետ արժանացել ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել է երկրորդ տեղը և նույն ձևաչափով արժանացել արծաթե մեդալի:
«Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմը ղեկավարում են ատղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամներ Մարիետա Գյուլզադյանը (Բյուրականի աստղադիտարան) և Վարդգես Մամբրեյանը (ԵՊՀ):
Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային կարող էր մասնակցել առավելագույնը 2
թիմ, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 5 աշակերտ:
2018 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած աստղագիտության
օլիմպիադայում ՀՀ դպրոցականները նվաճել էին 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, ինչպես նաև 2 գովասանագիր:
Հարակից հրապարակումներ`
- Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 6 մեդալ
- Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադաներում մեդալներ են նվաճել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան