Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Եմենում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ Al-Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ Եմենի Ադեն քաղաքում նախագահական պալատի անվտանգությունն ապահովող բրիգադի ճամբարում բախման ժամանակ մահացել է առնվազն 30 մարդ:
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Ադենում, այդ թվում և նախագահական պալատի և միջազգային օդանավակայանի մոտակայքում վերջին օրերին տեղի ունեցող բախումներով: Նա կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողություններն ու ապահովել միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:
Եմենում կառավարության և շիական «Անսար Ալլա» շարժման ներկայացուցիչերի միջև ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից:
Հարակից հրապարակումներ`
- Եմենում պատերազմի 3 տարիներին մահացել է 85 հազար երեխա
- Եմենում ամեն օր նվազագույնը հինգ երեխա է սպանվել. ՄԱԿ
- ՄԱԿ. Վերջին երկու տարում Եմենում սպանվել ու վիրավորվել են 14 հազարից ավելի խաղաղ բնակիչ