Դասական կիթառի համերգը մեկտեղել է հայ 4 երիտասարդ արտիստի
Այսօր՝ ժամը 18:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա դասական կիթառի համերգ: Այն մեկտեղել է 4 հայ երիտասարդ արտիստների` Բարդի Մինասյանին (Սիրիա), Նի Նոյին (Իրան), Թաթուլ Հաճյանին (Լիբանան) և Ջոն Գյումիշյանին (Հայաստան):
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ համերգը կազմակերպվում է «Տուն-թանգարանի հետ…» նախագծի շրջանակում:
Նպատակը՝ հասարակության տարբեր սոցիալական և տարիքային խմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բազմակողմանի գործունեությանը տարբեր սերնդի պրոֆեսիոնալների հետ համագործակցության շնորհիվ մասնակից դարձնելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան