«Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսը՝ վաղը
Վաղը տեղի կունենա «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնի ցուցահանդեսը։ Ջավախքին աջակցություն հիմնադրամից տեղեկանում ենք, որ մինչ այդ երիտասարդ նկարիչներից կազմված խմբերը իրենց ղեկավարների՝ արդեն փորձառու և հայտնի նկարիչների հետ օգոստոսի 8-ին և 9-ին այցելել են Աբու լեռ, Տաշվանքա սար, Թումասի կամուրջ, Սբ. Նշան եկեղեցի, Դամալա, Ախալքալաքի բերդ, Փարվանա և Թմբկա բերդ ու կտավին փոխանցել ջավախքյան այդ յուրօրինակ վայրերի գեղեցկությունը։
Առջևում սպասվում է բացօթյա նկարչության ևս մեկ օր, որի ընթացքում կամփոփվեն նաև պլեներ-մրցույթի արդյունքները, որին մասնակցել են 16-30 տարեկան երիտասարդ նկարիչներ Հայաստանից և Վրաստանից:
Լուսանկարները՝ հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան